Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Շիրակը» պարտվեց

«Շիրակը» պարտվեց
19.07.2012 | 23:48

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2012-2013թթ խաղարկության որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Գյումրիի «Շիրակն» արտագնա խաղում հանդիպեց Իսրայելը ներկայացնող «Բնեյ Եվհուդա» ֆուտբոլային ակումբին: Հանդիպումը բավականին կոպիտ ընթացք է ունեցել: Նախ խաղից հեռացվել է իսրայելցի ֆուտբոլիստը (45-րդ րոպե), ապա և մեր մարզիկը (75-րդ րոպե): Գյումրեցիները չեն կարողացել օգտվել թվային գերազանցությունից, մինչդեռ Անդրանիկ Բարիկյանի հեռացումից հետո առանց այն էլ ակտիվ գործող թելավիվցիները 82-րդ, ապա և մրցավարի ավելացրած ժամանակի երրորդ րոպեին կարողացել են գրավել «Շիրակի» դարպասն ու հաղթանակի հասնել 2:0 հաշվով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ